Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ Երևանից բաժանում է ոչ թե 1800 կմ, այլ 1800 լուսային տարի. Անտոն Օրեխ

Մայիս 03,2018 20:22

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում ռուս հայտնի հրապարակախոս Անտոն Օրեխը հոդված է հրապարակել «1800 լուսնային տարի» վերնագրով, որը թարգմանաբար ներկայացնում ենք առանց խմբագրական միջամտության.

Ինձ մոտ մշտապես հարց է առաջանում՝ կամ իշխանության կարող են հասնել միայն հիմարներն ու անխիղճները, կամ իշխանությունն ինքն է նորմալ մարդկանց վերածում հիմարների և նրանցից խլում խիղճը:

Հայաստանյան իշխանությունները ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Պատգամավորները, որոնք հրաժարվեցին ընտրել Փաշինյանին և իրավիճակը հասցրին կատարյալ անհեթեթության, չեն հասկանում պարզ մի բան. իրենց ժամանակն անցել է: Նրանք ընտրություն չունեն՝ հեռանալ կամ մնալ: Նրանց ընտրությունը միանգամայն այլ է՝ երբ և ինչպես հեռանալ: Կարելի է հեռանալ հիմա, երբ դեռ ոչ մեկը չի տուժել, իսկ զանգվածային ցույցերն ու համընդհանուր գործադուլն ավելի շուտ փառատոնի են նմանվում, և փառք Աստծո: Անգամ, եթե փորձեն ուժ գործադրել՝ ի՞նչ բանակ այսօր դեմ կգնա ժողովրդին:

Իսկ արդեն միանգամային ակնհայտ է, որ իշխանություններին դեմ է դուրս եկել ամբողջ ժողովուրդը: Հանրապետական մեծամասնությունը թերևս կարող է փորձել առաջադրել իր թեկնածուին և անգամ քվեարկել նրա օգտին, բայց որքան կդիմանա այդ թեկնածուն և ինչպես կկառավարի մի երկիր, որտեղ իրեն ոչ մեկը չի ենթարկվում, և որտեղ ինքն անգամ չի կարող ուժ կիրառել իր կարգերը հաստատելու համար:

Իշխանությունների հիմարությունն այն է, որ ինքը երբեք չեն զգացել այն պահը՝ երբ են հոգնեցնում ժողովրդին: Իշխանությունները երբեք չեն զգում այն պահը, երբ իրենից ոչ մի օգուտ չկա, միայն վնաս է: Իշխանությունները գրեթե երբեք ի վիճակի չեն ընդունել սեփական սխալները: Իշխանություններն ի վիճակի չեն հավատալ, որ մարդիկ կարող են իրենից դժգոհ լինել, իսկ դժգոհության ցանկացած դրսևորում իշխանությունները բացատրում են ինչով ասես, բացի սեփական անտաղանդությունից:

Եվ ահա Երևանում ինչ-որ մեկն արագ բացատրություն գտավ ցույցերին՝ հանձին Սաակաշվիլիի և անգամ Նավալնիի: Փոքրիկ բնակչություն ունեցող փոքրիկ այդ երկրում փողոցներում ամենուր ոչ թե հարյուրավոր, ոչ թե հազարավոր, այլ հարյուր հազարավոր մարդիկ են:

Բայց իշխանությունների համար ավելի հեշտ է պատկերացնել, որ այդ բոլոր մարդկանց ինչ-որ մեկը գնել է և հիմարացրել, քան հասկանալ, որ այդ մարդիկ պարզապես հոգնել են նրանցից, ովքեր իրենց ղեկավարում են: Ես հիմա խոսում եմ Հայաստանի մասին, բայց կարծես Ռուսաստանի մասին խոսեմ: Իսկապես, իշխանություններն ամենուր նման են իրար, միայն ժողովուրդներն են տարբեր:

Այժմ գլխավորն այն է, որ Հայաստանում ամեն ինչ վերջացավ անարյուն: Ու նաև շատ կարևոր է, որ մեր հիմար իշխանություններն օգնության չեկան հայկական հիմար իշխանություններին:

Մեր հիմար իշխանություններին հատուկ գետաձիու նրբագեղությամբ մենք, այդպիսով, արագ տեմպերով կորցնում ենք մեր վերջին դաշնակիցներից մեկին, ու էլի լավ է, եթե դրանով միաժամանակ թշնամի ձեռք չբերենք:

Ու նաև ես նայում եմ հայերին ու հասկանում, որ մեզ Հայաստանից Մոսկվա-Երևան ուղիղ գծով բաժանում է ոչ թե 1800կմ, այլ 1800 լուսային տարի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Վիկտորյա ջան, լուսնային չէ, ԼՈՒՍԱՅԻՆ ՏԱՐԻ կամ ԼՈՒՍԱՏԱՐԻ (լուսինն այստեղ կապ չունի):
    Դա այն ճանապարհն է, որը լոյսն անցնում է [ձգողական ուժերից զերծ անօդ տարածութիւնում] 1 տարում: Դժուար չէ հաշուել, որ դա մօտաւորապէս 9,5 տրիլիոն կիլոմետր է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      ուղղված է

      • Աշոտ says:

        Վերջին նախադասության մեջ ուղղված չէ: 🙂

      • Ալեքսանդր Աղաբեկյան says:

        էլի սխալ է, ճիշտը՝ լուՅսային տարի կամ լուսատարի: Հարգելի Արտուր և հարգելի «Առավոտ», ուղղելիս ստուգեք բառարանով: «լուսաին» առանց Յ-ի հոդվածին բառարանը ասում է տե՛ս «լույսային», այսինքն՝ հանձնարարելին կամ «լուՅսային տարի»ն է կամ պարզապես «լուսատարի»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031