Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ-ը և ՀՀ Զինված ուժերը փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը. Արարատ Միրզոյան

Մայիս 05,2018 22:57

Արցախի նախագահի հրավերով ԱԺ գործընկերների հետ Ստեփանակերտում էինք։

Հանդիպեցինք և անկեղծ ու կարևոր քննարկում ունեցանք Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, պետնախարարի (վարչապետի), ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ-ը և ՀՀ Զինված ուժերը փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը։

Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ։

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ

05.05.2018

Ստեփանակերտ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031