Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, իսկ ԱԱԾ տնօրեն` Արթուր Վանեցյանը

Մայիս 10,2018 20:27

Քիչ առաջ իր ՖԲ էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ոստիկանապետ է նշանակելու Վալերի Օսիպյանին, իսկ ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Արթուր Վանեցյանին, Մինչ այս նա եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:

Վալերի Օսիպյանի կենսագրությունը` ստորեւ` ըստ Վիքիպեդիայի:

Վալերի Ռազմիկի Օսիպյան (ծնվ. 17 ապրիլի 1970 թ.), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ։

Ծառայությունը

Եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի վաշտի հրամանատար, 2009-2010 թթ. – գնդի հրամանատարի տեղակալ, 2010-2011 թթ. – գնդի հրամանատար, 2011-2012 թթ. – ՀՀ ոստիկանությանԵրևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։ 2012 թ. սեպտեմբերից ՀՀ ոստիկանությանԵրևան քաղաքի վարչության պետի տեղակալն է։

Պարգևներ

2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախութեան հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

  • 2015 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016

Վալերի Օսիպյանը ոստիկանության պետ, Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 10. Mai 2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031