Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կոչը զինծառայողների ծնողներին` որեւէ պարագայում երեխաների համար չուղարկել հագուստ, կոշիկ եւ այլն…

Մայիս 10,2018 23:40

11:30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացված ուղիղ եթերի միջոցով դիմեց կոչով զինծառայողների ծնողներին` չուղարկել իրենց երեխաների համար որեւէ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագա եւ այլն: Նա ասաց, որ եթե հանկարծ տղաները կարիք ունենան, ոչ թե ուղարկել, այլ դիմել իրեն կամ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կամ մամուլին, որ զբաղվեն այդ հարցով:

Նա ասաց, որ ստացել է հավաստիացումներ, որ այդ խնդիրները կլուծվեն, եւ եթե պարզվի, որ չեն լուծվել այդ խնդիրները, խիստ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր ասել են, որ խնդիրները լուծվելու են, բայց չեն լուծվել: Նա բազմաթիվ բողոքներ է ստացել զինծառայողների ծնողներից եւ վստահ է, որ խնդիրը լուծվելու է:

Զինվորների ապահովման մասին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 10. Mai 2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալմինե says:

    ինձ միշտ հետաքրքիր է եղել արդյոք այն 1000դրամները, որ աշխատավարձից պահվում է իբր զինվորի համար, հասնում է հասցեատիրոջը? փաստորեն ոչ: Պարոն Փաշինյան, հոգացեք այդ մասին, հիմա ոչ ոք չի բողոքի այդ ֆոնդին աջակցելուց: Իսկ մինչ այս բոլորի մոտ նույն կարծիքն է եղել, որ այդ 1000 դրամները նունպես գնում է այդ սրիկաների գրպանը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031