Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանը պետք է շարունակեր պաշտոնավարել». Արտաշես Գեղամյան

Մայիս 11,2018 21:21

«Օրը կգա՝ կգնահատեմ մեծ սիրով: Երբ կկարդամ իրենց ծրագիրը, պարտքս կհամարեմ տեսակետ ասել: Իսկ եթե խորհուրդ ունենամ տալու, կտամ»,-ՀՀԿ խորհրդի նիստի մեկնարկից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նոր նախարարների նշանակմանը՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Նա նշեց, որ նոր պաշտոնյաների մասին վաղ է գնահատականներ տալը: Ինչ վերաբերում է նրան, որ Պաշտպանության նոր նախարարը Դավիթ Տոնոյանն է, Գեղամյանը նկատեց.  «Վիգեն Սարգսյանը փայլուն մեկնարկ տվեց եւ ազգանպաստ գործ սկսեց: Նրան պետք է հնարավորություն ընձեռնվեր»:

Ապա` Արտաշես Գեղամյանը համոզմունք հայտնեց, որ Վիգեն Սարգսյանը պետք է շարունակեր պաշտոնավարել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031