Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են քննարկել ՀՀԿ խորհրդի նիստում

Մայիս 11,2018 21:44

ՀՀԿ խորհրդի  նիստի մեկնարկից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (լուսանկարում )՝ հայտնի որպես «Շմայս», ասաց՝ դեռ տեղյակ չէ, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամները նախարարների պաշտոններում են նշանակվել: «Համենայն դեպս, բոլորին էլ կշնորհավորենք»,-ժպտալով նշեց նա ու հեռացավ:

Նիստի ավարտից հետո էլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ նոր իրողություն չեն քննարկել: «Մենք հայտարարել էինք, որ ՀՀԿ-ն լինելու է կառուցողական եւ աջակցելու է հանրային կյանքի կազմակերպմանը: Հասարակական ոգեւորությունը կարող ենք դարձնել կապիտալ՝ հանրության համար: ՀՀԿ-ն դառնալու է աջակից»,-վստահեցրեց Խոսրով Հարությունյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, եւս մասնակցել էր նիստին, սակայն լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031