Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հանրապետական մաղթանք Երկրապահի օրվա առիթով

Մայիս 12,2018 13:49

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Երկրապահի օրվա առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հանրապետական մաղթանք:

Ներկաներն աղոթք բարձրացրեցին Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և բարօր կյանքի համար:

Արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների ու տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ և պատանի երկրապահներ:

Մինչ Հանրապետական մաղթանքը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Երկրապահի օրվա առիթով, ի մասնավորի նշեց. «Տարիներ առաջ էր, երբ Երկրապահ Կամավորական Միության դիմումին ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկիզբ դրվեց Երկրապահի օրվա առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամարների ներքո ընդհանրական աղոթք մատուցելու գեղեցիկ ավանդույթին: Այսօր ևս համախմբվել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր հարգանքը և խոնարհումը մատուցելու հայրենյաց պաշտպանության նվիրական գործին լծված երկրապահներին, աղոթելու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության և խաղաղության, ինչպես նաև պատերազմի արհավիրքը վերապրածների քաջառողջության և կենաց արևշատության համար»:

Հանրապետական մաղթանքի արարողությունը նախագահեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, փառք բարձրացրեց առ Աստված, որ շնորհիվ հայոց քաջարի զավակների այսօր հայրենիքն ապրում է խաղաղության մեջ:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ խաղաղության այս պայմաններում յուրաքանչյուրի սրբազան ու նվիրական պարտքն է ջանքեր գործադրել երկրի շենացման, հայրենի կյանքի առաջընթացի և ժողովրդի բարօրության համար:

Նորին Սրբությունը մաղթեց, որ երկնավոր Տերը զորացնի ամենքին ազգին մատուցվող իրենց ծառայության մեջ:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031