Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան 2-րդ մրցույթը

Մայիս 14,2018 18:45

Մայիսի 12-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքի «Ժուբանովների աշխարհ» մշակութային կենտրոնի համերգասրահում Ղազախստանում Հայաստանի դեսպանության, Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության և «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի աջակցությամբ անցկացվեց Առնո Բաբաջանյանին նվիրված 2-րդ երաժշտական մրցույթը։

Միջոցառմանը մասնակիցները հանդես եկան Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների և երգերի կատարմամբ։

Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով իր խոսքում նշեց, որ  Բաբաջանյանի աշխարհը խորապես ընկալելու համար անպայման պետք է լինել Հայաստանում:

Խոսքով հանդես եկավ նաև «Ուրարտու» ՀՄԿ-ի նախագահ, բարերար, Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը, ով իր խոսքում հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կընդլայնի իր աշխարհագրությունը և կդառնա համապետական:

Ակտոբեում անցկացված Առնո Բաբաջանյանի անվան 2-րդ երաժշտական մրցույթը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի շրջանում և լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031