Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Մարդիկ կհանգստանան, երբ հասկանան, որ ոչ ոք իրենցից Նիկոլ Փաշինյանին չի գողանալու». «Ժողովուրդ»

Մայիս 16,2018 12:58

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական վերջին զարգացումների  եւ  Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար քննադատությունների արժանանալու մասին զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ։

– Պարոն Դանիելյան, վերջին շրջանում քննադատությունների բուռն ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ Դուք համացանցում տարածեցիք տեսանյութեր, որտեղ նմանակում էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, եւ արդյոք այն հղի՞ է վտանգներով։

– Սա այն բանի հետեւանքն է, որ մենք երբեւէ նորմալ ղեկավար չենք ունեցել, իսկ հիմա վերջապես ունենք մեկին, որը ժողովրդին հաճելի է, եւ այդ ժողովրդին թվում է, որ ղեկավարին իրենց ձեռքից խլելու են, ուստի փորձում են բոլոր մեթոդներով պաշտպանել նրան։

Մեկնաբանություններից մեկում մի քաղաքացի գրել էր. «Այնքան եք անելու՝ Փաշինյանը էլ ուղիղ եթեր չմտնի»։ Այսինքն՝ իրենց թվում է, որ այդ մարդը բան ու գործը թողած՝ օրինակ, Պուտինի հետ նստած, գրպանից հանելու է հեռախոսն ու նայի, թե Յոժն ինչ է թողարկել։ Սա ծիծաղելի է։ Նման մտածելակերպը տգիտության եւ անհեռատեսության արդյունք է, բնորոշ է ոչ դեմոկրատական հասարակություններին, որոնք ոչ մի այլ կարծիք, հումոր, կատակ չեն ընդունում։

– Մի կարեւոր հանգամանք էլ՝ քննադատները ոչ թե դժգոհում են հումորի որակից, այլ պահանջում են Նիկոլ Փաշինյանի անձին առհասարակ չանդրադառնալ։

– Լինում է չէ՞, որ կինը, որը երկար տարիներ երեխա չի ունենում, մեկ էլ 50-ում հանկարծ հղիանում է, ծնում է երեխա, նրան սկսում է պաշտել ու փչացնել։ Մեր հասարակությունը նման է այդ կնոջը։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ նրանց տանի դեպի անձի պաշտամունք։ Մարդիկ կհանգստանան, երբ հասկանան, որ ոչ ոք իրենցից Նիկոլ Փաշինյանին չի գողանալու, երբ ամեն բան կընկնի իր տեղը, եւ կառավարությունը կսկսի սովորական հունով աշխատել։ Ես այս երեւույթներին փիլիսոփայորեն եմ նայում։ Ամեն ինչ նորմալ է։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031