Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին

Մայիս 16,2018 16:58

Ս. թ. մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանին:

Հանդիպման սկզբում հյուրերը շնորհավորեցին նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այնուհետև՝ ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական Խորհրդի համատեղ իրականացրած և ներկայիս մշակութային ծրագրերը: Այս համատեքստում, ներկայացվեցին համագործակցության հիմնական «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Մշակույթ և ստեղծարարություն», «Պար` առանց սահմանների» ծրագրերը:

Նախարար Լիլիթ Մակունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունների և գործուն համագործակցության համար: Առաջարկ հնչեց նաև իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ստեղծարար ոլորտը Հայաստանի առաջնային ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Իր խոսքում Լիլիթ Մակունցը վստահություն հայտնեց, որ կգտնվեն առավել արդյունավետ ձևաչափեր` համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ ի նպաստ մշակույթի զարգացմանն ու մեր երկրի բարօրությանը:

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031