Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տանում են սպանելու Փաշինյանին ասեք». Քաղաքապետարանի մոտից քաղաքացի է բերման ենթարկվել

Մայիս 17,2018 14:18

Հենց նոր, Երեւանի քաղաքապետարանի մոտից ոստիկանները քաղաքացու բերման ենթարկեցին: Վերջինս բղավում էր. «Ինձ տանում են սպանելու Փաշինյանին ասեք»: Որոշ մարդիկ պնդում էին. «Սա սադրանք է»:

Դեռ անհասկանալի է, թե ով էր այդ քաղաքացին եւ ինչու բերման ենթարկվեց:

Քաղաքապետարանի մոտ ցույցը շարունակվում է: Նոր կարգախոս է ձեւավորվել. «Տարոն վարչապետ»:

Հիշենենք, այսօր ևս շարունակվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դեմ եւ կողմ ցույցը:

Ցույցի մասնակիցների մի մասը պարում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031