Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադարձ Վարագ Սիսեռյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Մայիս 18,2018 22:55

Մեր տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, հայրենադարձ Վարագ Սիսեռյանն առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Վարագ Սիսեռյանը հայտնեց, թե իր նշանակումը դեռեւս պաշտոնական չէ,  քանի որ կառավարության աշխատակազմի կանոնադրությունը  դեռեւս հաստատված չէ:

Նշենք, որ Վարագ Սիսեռյանը ծնվել է Ֆրանսիայի Սեւր քաղաքում, ապրել է Բեյրութում: Ավարտել է Բեյրութի  Ամերիկյան համալսարանի «Բնապահպանություն եւ ընդհանուր առողջություն», ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ» բաժիները։ Վարագ Սիսեռյանը 2008-ից մինչեւ 2016 թվականը մասնակցել է Բեյրութի «Ռադիո Սեւանի»  նախ հիմնադրմանը, ապա աշխատել է այնտեղ որպես լրագրող, լուրերի բաժնի համակարգող, տնօրենի օգնական, իսկ հետո նշանակվել է Հայաստանում «Ռադիո Սեւանի» ներկայացուցչական գրասենյակի ղեկավար։

Սիսեռյանը վերջին տարիներին Հայաստանում աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որպես դասախոսի օգնական եւ հետազոտող։ Վերջին մեկ տարին նա ներգրավվել է ՀՀ կառավարությանը կից գործող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որպես հետազոտող, ապա՝ փորձագետ, իր աշխատանքը կենտրոնացնելով «Հայաստանի զարգացման ռազմավարություն- 2030» փաստաթղթի, ինչպես նաեւ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների վրա։ Ապրիլի 17-ին Վարագ Սիսեռյանը հրաժարական է ներկայացրել կառավարությանը կից գործող կենտրոնում իր աշխատանքից եւ միացել  Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդային շարժմանը, որի ժամանակ ապրիլի 22-ին բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:  Ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նա ազատ է արձակվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031