Լրահոս
Օրվա լրահոսը

Գրետա Սարգսյանը մեր ժողովրդին հայտնի է որպես ազգային արժեքներ կրող, մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով օժտված հայ կնոջ տիպար. Բակո Սահակյան

Մայիս 20,2018 11:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Հեռագրում ասված է. «Սրտի կսկիծով տեղեկացա ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան մասին։

Գրետա Սարգսյանը մեր ժողովրդին հայտնի է որպես ազգային արժեքներ կրող, մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով օժտված, հայ առաքինի կնոջ ու մոր տիպար։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրված է եղել  ընտանիքին եւ հայրենիքին։ Գրետա մայրիկի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով։ Խոր վշտի այս ծանր պահին մենք կիսում ենք ձեր ցավը եւ ձեզ հետ միասին սգում անդառնալի կորստի կապակցությամբ»։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031