Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի օր 2018-ի միջոցառումներ. ցուցադրվեց «Համեմված ուտեստ» հունական ֆիլմը

Մայիս 20,2018 12:06

Հայաստանի տարբեր անկյուններում շարունակվում են Եվրոպայի օր 2018-ի միջոցառումները: Այդ բազմաթիվ միջոցառումներին միացել են նաև Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանությանը նախաձեռնությամբ՝ մայիսի 19-ին՝ ժամը 18:00 – ին տեղի ունեցավ «Համեմված ուտեստ» (հուն. Πολίτικη Κουζίνα/Politiki Kouzina) հունական ֆիլմի ցուցադրությունը Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում, որին հաջորդեց հունական ուտեստների համտեսում:

«Համեմված ուտեստ» հունական ֆիլմը նկարահանվել է 2003 թվականին Թասոս Բուլմետիսի կողմից:

Ֆիլմի օրիգինալ հունական անվանումը (Πολίτικη Κουζίνα/Politiki Kouzina) նշանակում է քաղաքի խոհանոց և վերաբերում է Կոստանդնուպոլսի խոհանոցին: Ֆիլմում պատկերավոր ներկայացվում է, թե ինչ դեր ունի քաղաքական խոհանոցը հերոսների կյանքում:

Սա պատմություն է երիտասարդ հույն տղայի՝ Ֆանիսի մասին, ով մեծացել է Կոստանդնուպոլսում: Նրա պապը խոհարար – փիլիսոփա է և ուսուցիչ, ով սովորեցնում է Ֆանիսին, որ սննդամթերքն ու կյանքը մի քիչ աղի ու համեմունքների կարիք ունեն:

Ֆանիսը մեծանում է ու երազում է դառնալ հիանալի խոհարար, որպեսզի օգտագործի իր խոհարարական հմտությունները՝ շրջապատի մարդկանց երջանկացնելու համար:

35 տարի անց նա հեռանում է Աթենքից և վերադառնում է իր ծննդավայր՝ Կոստանդնուպոլիս, որպեսզի վերամիավորվի իր պապի և առաջին սիրո հետ: Նա վերադառնում է ու փորձում է հասկանալ, թե ինչ համեմունքներ են պակասում իր կյանքում:

Սա ֆիլմ է ներկայի ու անցյալի, Արևելքի ու Արևմուտքի, ատելության ու պատերազմի, սիրո և բարեկամության, մանկության և հայրենիքի հանդեպ կարոտի, փախստականների և սփյուռքի ճակատագրի մասին: Ֆիլմը ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց լսարանի համար է:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031