Լրահոս
Օրվա լրահոսը

30 միլիոն եվրո Հայաստանի հյուսիսում տուրիզմ ու բիզնես զարգացնելու համար․ Պյոտր Սվիտալսկու պարզաբանումը

Մայիս 21,2018 20:12

Ամասիայում ՀՀ կառավարության և Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «բրդի արտադրության» ծրագրի բացմանը մասնակցող Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք Հայաստանի հեռավոր տարածքներում տնտեսական զարգացմանը խթանելու լավ գաղափարներ են փնտրում։

Ըստ դեսպանի, բրդի արտադրության ծրագիրը Եվրամիության բազմաթիվ ծրագրերից մեկն է։ «Փորձում ենք լրացնել այն բացը, որն առաջացել է մայրաքաղաքի և մարզերի միջև»,- ասաց դեսպանը։

Նրա համոզմամբ, նման արտադրանքի համար շուկա միշտ կգտնվի։ «Նմանատիպ նախաձեռնություն իրականացվել է Սյունիքի մարզում և արտադրանքը վաճառվում է նույնիսկ ԱՄՆ-ում։ Ես հավատացած եմ, որ պատշաճ խթանման, բավարար գովազդելու դեպքում, միաժամանակ համադրելով ոճային, երանգային ճիշտ ընտրության հետ, կարելի է գտնել շուկա Հայաստանից դուրս։ Կարծում եմ Հայաստանի համեմատական առավելությունն այն է, առաջարկվող արտադրանքը բնական է։ Հայաստանն այս տեսանկյունից վաստակել է օրգանական, բնական արտադրանք տվող երկրի համբավ»,-ասաց դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին նաև ասաց, որ դեռ նախորդ իշխանությունների հետ քննարկել են Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը և տարեկան գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների շրջանակում նախատեսել են Հայաստանի երեք հյուսիսային մարզերում, որոնցից մեկը Շիրակն է, 30 միլիոն եվրո հատկացնել՝ գյուղատնտեսության, տուրիզմի ու բիզնեսի զարգացման համար։

Դեսպանն ասաց, որ Հայաստանի նոր կառավարության հետ պատրաստ են քննարկել նրանց նոր ակնկալիքները և  հին կառավարության հետ ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես 2018 թվականի գործողությունների պլանը ճշգրտել՝ ըստ  նոր կառավարության ակնկալիքների։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031