Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը վստահեցնում է՝ վարորդների նկատմամբ տուգանքների համաներում անպայման անելու են

Մայիս 21,2018 21:21

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր առաջարկությունը արագաչափերի եւ տեսախցիկների աշխատանքների   ժամանակավոր դադրեցման մասին:

«Ես առաջարկել եմ՝ դիտարկել հնարավորությունները, եւ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթում ճանապարհատրանսպորտային  կարգապահության վիճակագրության ստուգմամբ: Եվ եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ ունի, մենք կանենք եզրակացություններ:

Եթե՝ ոչ, էլի կանենք եզրակացություններ: Ես առաջարկել եմ դիտարկել՝ հնարավո՞ր է ժամանակավոր դադարեցնել կամ կասեցնել: Այդ հայտարարությունից հետո պետք է հասկանանք՝ հայտարարությունը վատթարացնող որեւէ  միտում իր հետ բերե՞լ է, թե չի բերել»:

Փաշինյանը նաեւ վստահեցրեց՝ վարորդների նկատմամբ տուգանքների համաներում անպայման կիրառելու են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031