Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը բուռն քննարկումներ կունենանք». Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող ուսանողները կգիշերեն ԵՊՀ-ում

Մայիս 29,2018 21:11

Այս պահին «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամներն ու դասադուլին միացած ուսանողները շարունակում են գտնվել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

«ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել գիշերն անցկացնել համալսարանում. «Որոշեցինք մնալ համալսարանում, քանի որ քննարկելու շատ բան ունենք:

Այստեղ օպտիմալ տարածք, պայմաններ կան, այս տարածքը հռչակել ենք ուսանողական, դասախոսական տարածք: Գիշերը բուռն քննարկումներ կընթանան, դասախոսներ, այլ ուսանողներ հնարավորություն կունենան գալ այստեղ և մասնակցել քննարկումներին: Այնուհետև կքնենք»:

Նշենք, որ այսօր Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրն է, և նա որոշեց այդ օրն անցկացնել ԵՊՀ-ում:

Հիշեցնենք՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն լքել է ԵՊՀ-ն, ավելի վաղ հայտարարել էր,  թե չի պատրաստվում ճնշման ներքո հրաժարական տալ: Այնուհետև Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունն այնքան վատացավ, որ շտապօգնություն եկավ:

Մամուլի խոսնակի հավաստմամբ՝ նա արյան ճնշման տատանում է ունեցել:  ԵՊՀ ռեկտորը նաև հայտարարեց, որ իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031