Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան, Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան. ունեզուրկ գործարարն անուններ է հնչեցնում

Հունիս 02,2018 13:02

Վայք քաղաքի բնակիչ, ունեզուրկ գործարար Աշոտ Զաքարյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց մի խնդրի մասին, որում, իր խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված: Աշոտ Զաքարյանի խոսքով՝ 2010թ.-ից ինքը նախաձեռնել է Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ-ի կառուցումը, որի նպատակով վարկեր է վերցրել, անձնական միջոցներ ներդրել, սակայն խաբեության պատճառով զրկվել է սեփականատիրոջ կարգավիճակից, դարձել ունեզուրկ: Նա պատմեց, որ ՀԷԿ-ի կառուցումը գրեթե ավարտված է եղել, սակայն խողովակաշարի պակասող մասը ձեռք բերելու համար դիմել է բարերար, մեծահարուստ Գրիգորյան Պուշկինի Գրիգորյանին, որն էլ, Զաքարյանի պնդմամբ, խաբեությամբ ունեզրկել է իրեն՝ ունենալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ դատական համակարգի ազդեցիկ պաշտոնյաների աջակցությունը:

Աշոտ Զաքարյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը տեղեկացրեց՝ Զաքարյանը խողովակաշարի կառուցումն ավարտին հասցնելու համար պարտքով գումար է խնդրել Գրիգորյանից, որը հրաժարվել է՝ փոխարենն առաջարկելով դառնալ ՀԷԿ-ի բաժնետեր. «Նրանց միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ բաժնեմասը ձեռք բերելու դիմաց Գրիգոր Գրիգորյանը պետք է ներդրում անի կառուցման ծրագրում՝ հօգուտ Աշոտ Զաքարյանի: Նա, սակայն, ոչինչ չի ստացել, եւ իր բաժնեմասը դարձել է ուրիշի սեփականություն: Սա գնահատվում է որպես Գրիգորյանի կողմից Աշոտ Զաքարյանի բաժնեմասին խաբեությամբ տիրանալու փաստ»: Տիգրան Մուրադյանի խոսքով՝ տարիներ շարունակ դատախազությունը միտումնավոր քրեական գործ չի հարուցել, եւ միայն օրերս է սկսել այդ գործընթացը. «Կարծում ենք՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի դատախազության որոշ պաշտոնյաներով եւ դատական համակարգով»:

Աշոտ Զաքարյանը նաեւ հայտնեց, որ Գրիգոր Գրիգորյանին աջակցում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ասաց, որ Արցախում գործում է ոսկու հարստացուցիչ կոմբինատ, որում բաժնեմաս է գրանցված Գրիգոր Գրիգորյանի անվամբ, որը, սակայն, իրականում պատկանում է Բակո Սահակյանին: Աշոտ Զաքարյանը նաեւ նշեց, որ Գրիգոր Գրիգորյանը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտերիմն է. «Գրիգորյանը Երեւանում գործարան ունի, որում բաժնեմաս ունի Ալիկ Սարգսյանի աղջկա կամ փեսայի անունով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Aravot.am-ը կփորձի կապ հաստատել մեղադրանքների-հասցեատեր անձանց հետ՝ առաջիկա հրապարակումներում նրանց կարծիքը ներկայացնելու նպատակով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930