Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սեւ ցուցակը եւ գտնելու դեպքում տեղում ոչնչացնել, վառել». Վարչապետ

Հունիս 07,2018 13:57

«Ե՞րբ են բարձրանալու թոշակներն ու աշխատավարձերը», – այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Տիգրան Ուրիխանյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ի ու կառավարության առաջ խնդիր են դրել էականորեն ավելացել պետբյուջեի եկամուտները՝ ստվերի կրճատման, գործարարների՝ կոռուպցիոն պարտավորություններից ազատված միջոցների հաշվին, որոնք կուղղվեն թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը: Վարչապետն ասաց, որ մյուս տարվա պետբյուջեում դա իր արտացոլանքը կունենա:

Ուրիխանյանը բողոքեց, որ ինքը նախորդ իշխանությունների սեւ ցուցակում է եղել ու իրեն արգելված է եղել լուսաբանել պետական լրատվամիջոցներով՝ պետական գործունեություն իրականացնելիս:

Փաշինյանը պատասխանեց. «Ես ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սեւ ցուցակը եւ գտնելու դեպքում տեղում ոչնչացնել, վառել այդ սեւ ցուցակը, որպեսզի այն այլեւս գոյություն չունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930