Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի նոր մարզպետը գեներալ Մանվելի «իշխանության» դեմ պայքարի մասին

Հունիս 08,2018 17:13

«Այս պահին որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ գրեթե բոլոր մարզերում արտոնյալ  «հեղինակություններ» կան, նրանք արդյոք մարզպետի աշխատանքին խոչընդոտ չեն:

«Հնարավոր է աշխատելու ընթացքում ինչ-որ խոչընդոտներ հանդիպեն, բայց բոլորն էլ հաղթահարելի են»:

Այսօր կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետ նշանակվեց Գագիկ Միրիջանյանը, իսկ Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը:

Գագիկ Միրիջանյանը նախկինում՝ 2015-ին զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, ապա՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի:

Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով բժշկական կրթությունն ու այդ համակարգում աշխատանքային փորձը՝ ինչո՞ւ  մարզպետ, այլ ոչ, ասենք՝ առողջապահության փոխնախարար , Միրիջանյանը պատասխանեց.«Մարդը նույն գետը 2-րդ անգամ մտնելուց առաջ պետք է երկար մտածի»:

Մեր հարցին՝ ով է նրա թեկնածությունն առաջարկել, Միրիջանյանը պատասխանեց.«Ինձ առաջարկել է քաղաքական ուժը, ինչի համար շնորհակալ եմ»: Բայց դուք աշխատել եք ՀՀԿ-ի հետ, մեր այս դիտարկմանն էլ մարզպետն այսպես արձագանքեց.«Եթե դուք դա  նկատի ունեք, ստացվում է՝ ես աշխատել եմ «Իլյիչից՝ Իլյի՞չ»:

Դիտարկմանը՝ դուք Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերոջ որդին եք, դրա՞  համար եք նշանակվել, Միրիջանյանը գովեստի խոսքեր ձոնեց Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանն այնքան մեծ արժեք ունի անկախ Հայաստանում, որ նաեւ պատիվ է, որ այդպես է գրվել, հաշվեք նաեւ այդպես»: Միրիջանյանը մարզպետ նշանակվեց «Ծառուկյան» դաշինքի պորտֆելով, նա նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է ՀՅԴ-ի պորտֆելով, թեեւ այդ կուսակցության անդամ չի եղել:

Մանրամասն՝ տեսանյութում

Արմավիրի մարզում գեներալ Մանվել Գրիգորյանի «իշխանության» եւ կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի մասին էլ Միրիջանյանն ասաց.«Թողեք մի քանի օր ծանոթանամ»:

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930