Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղրամյան 26» ճամպրուկներով գումար տանելն, ըստ Արմեն Ռուստամյանի, միայն քաղաքական հայտարարություն չի կարող լինել

Հունիս 11,2018 17:05

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գործառույթը չի եղել հետեւել, թե ով ինչ է արել եւ ճամպրուկներով «Բաղրամյան 26» տարված գումարներից էլ տեղյակ չէ: Հետաքրքրվել էինք`ՀՅԴ-ն կոալիցիայում է եղել երկար ժամանակ, ՀՅԴ-ական գործարարներն է՞լ են այդ կերպ վարվել: Հիշեցնենք, այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է`հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել «Բաղրամյան 26», բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- ասել էր վարչապետը: Ընդ որում, գործարարները, ըստ վարչապետի, խոստովանել էին, որ նման բան եղել է:
Այսօր, Aravօt.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Եթե նման բան եղել է, դրա դեմն առնելն ամենագլխավոր հարցերից մեկը պետք է լինի: Եթե իրենք էլ ասել են, ուրեմն վարչապետը պետք է դրա դեմն առնի: Բայց դա բարի կամքով չպետք է լինի, որ ներվեն: Ես չեմ ընդունում, այդպիսի պրակտիկան ընդհանրապես պետք է արմատախիլ արվի»:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքը քաղաքական հայտարարություն է անում: ՀՀ դատախազությունից Aravot.am-ին պատասխանեցին`հղում անելով վարչապետի հայտարարությանը`դա քաղաքական հայտարարություն է եղել, իրավական արձագանք չի կարող լինել:

Արմեն Ռուստամյանը համամիտ չէ. «Սա լուրջ հայտարարություն է, կոռուպցիայի փաստ է, կաշառակերության փաստ է, որի հետ կապված պետք է գործընթաց սկսել: Սա տնավարի խոսակցություն չի՞: Եթե տեղի է ունեցել նման դեպք, նշանակում է հայտարարություն է կատարվել կաշառք տալու մասին: Դա քաղաքական հայտարարություն չի: Միայն քաղաքական չի: Բնականաբար, պետք է քաղաքական հետեւանքներ ունենա»:

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ եղել է նման պրակտիկա: Ինքը փաստեր չունի հայտարարություններ եւ պնդումներ անելու համար: Բայց, եթե վարչապետը հայտարարել է, կարծում է, որ թե կաշառք տվողները, թե վերցնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930