Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը սպառնում է կառավարությանը, որ Ծառուկյանից բարեգործություն խնդրողներին ուղարկելու են իրենց մոտ

Հունիս 12,2018 18:55

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, դա փաստ է: Նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, իհարկե, որպես թիրախ ուներ միմիայն Գագիկ Ծառուկյանին», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ անհասկանալի է, թե ինչու է այս կառավարությունը բերում այդ օրենքը, երբ երկրում 30 տոկոս պաշտոնական աղքատություն կա. «Ո՞վ է լինելու այդ մեկը, որ որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունեալու, թե ինչը պիտի համարել բարեգործություն, ինչը չպիտի համարել: Էդ ո՞նց եք որոշելու, գիր-ղուշո՞վ եք որոշելու, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության եւ ըստ ձեր քաղաքական ճաշակի եք որոշելու: Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը որպես բարեգործ, որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել:

Հարցրեք այն ուսանող երեխաներին, որոնք ամեն տարի կրթաթոշակ են ստանում, նրանցից քանի՞սն են եղել ԲՀԿ անդամ: Հարցրեք խաղողագործներին, որոնք իրենց բերքը տանելու են հանձնեն: Կարո՞ղ է բարեգործություն անելու համար նրանցից կուսակցական անդամատոմս է պահանջվել: Անհարմար է, չի կարելի: Սա ուղղակի անթույլատրելի է»:

Ըստ Զոհրաբյանի, այս օրենքով վատություն անելու են ոչ թե Ծառուկյանին, այլ՝ այն խավին, որոնք ստանում են բարեգործությունը:

Նաիրա Զոհրաբյանը Իվետա Տոնոյանի հետ խոսքները մեկ արած ասացին, որ եթե այս օրենքն ընդունվի, ինքն էլ դիմելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը եւ բոլոր շահառուներին ովքեր կդիմեն Ծառուկյանին, ուղղորդելու են դեպի կառավարություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930