Լրահոս
Օրվա լրահոսը

Դրագունովի դիպուկահար հրացանով մարտական դիրքում սպանել է ծառայակից զինվորին

Դեկտեմբեր 08,2017 22:15

Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, Տավուշի մարզային դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է Արման Վոլոդյայի Հակոբյանի դատավարությունը:

Նա մեղադրվում է, քանի որ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2017թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ը, որպես դիտորդ մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով ՊՆ մեկ այլ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ մայիսի 10-ի ժամը 06.20-ից մինչեւ 08.20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն իրականացնելով` կրակել է Գագիկ Մեսրոպյանի վրա:

Ա. Հակոբյանը Գ. Մեսրոպյանի կողմից՝ նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի, այսինքն` տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո, վրեժի շարժառիթով նրան կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված Դրագունովի դիպուկահար հրացանով մեկ կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք:

Գ. Մեսրոպյանը Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 8-15 տարի ազատազրկում:

Ա. Հակոբյանը կալանքի տակ է, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սպանված Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր, կոչումով`կրտսեր սերժանտ: Նա Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո էր մեկնել ժամկետային զինծառայության:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031