Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել երաժշտական դպրոցի նախկին տնօրեն կնոջը

Դեկտեմբեր 10,2017 14:50

Այսօր`դեկտեմբերի 10-ին, ժամը 13.10-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել հետիոտնին`Իջեւան քաղաքի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, 50-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Իջեւանի ԲԿ է տեղափոխվել նաեւ մոտոցիկլի վարորդը, որը Գեղարքունիքի մարզի բնակիչ է: Իջեւանի ԲԿ-ից տեղեկացանք, որ վերջինս  ստուգման է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա ալկոհոլ օգտագործած չի եղել:

Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի պետավտոտեսուչները: Նրանցից տեղեկացանք, որ վրաերթից մոտոցիկլի պլաստմասե մասը ջարդվել է, որի պատճառով առայժմ չեն կարողացել ճշտել մոտոցիկլի մակնիշը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031