Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Նոյեմբերյանից Արցախի սահմանագծում ծառայողներին` նվերներ

Դեկտեմբեր 25,2017 19:11

Դեկտեմբերի 20-23-ը խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Նոյեմբերյան համայնքի կազմի մեջ մտնող սահմանամերձ Բերդավան եւ Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարներ Սմբատ Մուղդուսյանը եւ Սերոբ Մախսուդյանը այցելել են Արցախ, հանդիպել Պաշտպանական բանակում ծառայող Նոյեմբերյան համայնքի բնակիչ զինծառայողներին:

Այցը կազմակերպվել էր Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Նոյեմբերյան համայնքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հովանավորությամբ: Ամանորին ընդառաջ պաշտպանության դիրքեր այցելությունը նպատակ ուներ խրախուսելու զինվորներին, սահմանամերձ Նոյեմբերյանից սահմանապահ առաջնագծին զորակցություն հայտնելու:

«Սահմանից սահման» խորագրով միջոցառման շրջանակներում խոշորացված Նոյեմբերյան համայնքից ավելի քան 100 զինծառայողների հետ տեսակցությունը, նրանց նվերներ հանձնելը հնարավոր դարձավ ՀՀ պաշտպանության նախարարության հետ Նոյեմբերյանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031