Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կոնյակի գործարանը դատի է տվել Իջեւանի գինու, կոնյակի գործարանին

Հունվար 08,2018 18:40

«Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին հայցով «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` հունվարի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Սիմա Իսկանդարյանի նախագահությամբ, սույն քաղաքացիական հայցով նշանակված է նախնական դատական նիստ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031