Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը

Փետրվար 26,2016 16:16

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ

26 փետրվարի, 2016թ.

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։  Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։

Մենք միանում ենք Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարության մեջ հնչած կարծիքին, որ «Վ. Գասպարիի կալանավորման որոշումն անհրաժեշտ չէր, չի հետապնդում իրավաչափ նպատակ եւ անհիմն է, այն ավելի շուտ քաղաքական որոշում է, որի նպատակն անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է եւ այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը»:

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Հայաստանում գործող միջազգային կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների շարունակական խախտումների դեմ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։

  ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

26 փետրվարի, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29