Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը`Մարիա Զախարովային

Հունիս 10,2016 22:52

«Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, այնպես, ինչպես Ալեքսանդր Նեւսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: Եվ ինչպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի եւ ազգայնականության հետ որեւէ կապ չի ունեցել:

Նժդեհը ազգայնական չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի եւ անհարկի է այդ հարցի շահարկումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովայի հայտարարությանը:

Վերջինս մասնավորաբար ասել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

ԱԺ փոխխոսնակը հիշեցնում է, որ 1939 թվականին ՍՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Գերմանիայի հետ համաձայնագիր ստորագրեց`չհարձակվելու մասին, բայց ոչ ոք նրան ֆաշիստ կամ ազգայնական չի համարում. «Բոլորը հասկանում են, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց, քանի որ բխում էր ՍՍՀՄ-ի եւ սովետական ժողովրդի շահերից, որպեսզի կանխվեր ֆաշիստական Գերմանիայի հնարավոր հարձակումը: Նույնը եղել է Նժդեհի պարագայում. նա համագործակցեց Գերմանիայի հետ, որպեսզի Գերմանիայի հաղթանակի դեպքում հնարավոր լինի կանխել Բեռլինի դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»:

Հիշեցնենք, մայիսի 28-ի, Երեւանում, Վերնիսաժի հարակից տարածքում բացվեց Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը: Բացման արարողությանը մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Սա լինելու է միասնական Հայաստան և վերջ:
    Պատմության առջև պատասխան են տալու, և՛ նման համաձայնագրեր ստորագրողներն ու արտոնողները, ինչպես նման երևույթների մասին լռողներն ու կոծկողները, ովքեր իրավացիորեն պիտի Հայոց պատմության աղբամանում հայտնվեն:
    1915 թ դաշնակների օգնությամբ ունեցանք եղեռն, որովհետեվ նրանք Անդրանիկին հաղթելու համար ծառայել են թուրքերին եվ շատ կեխտոտ համաձայնագրեր են ստորագրել,ինչպես նաեվ հայ մտավորականների ցուցակներ ներկայացրել թուրքական կառավարությանը,որոնք էլ (հայ մտավորականները) գնդակահարվեցին թուրքի ձեռքով որպես խռովարարներ:Իսկ հիմա նրանք նորից մեր շարքերում են ու մենք իրականության աչքերին չենք կարողանում կամ չենք համարձակվում նայել: Իսկ այս բոլորի մեղավորն ժողովուրդն է իբր թե միասնական էնք:
    Գուցե միասնական էնք Հայաստանը հերթով լքելով:
    Դրա համար էլ աստված մեր ազգին իր մեղքերի համար պատժում է ու դեռ ավելի վատ բաների սպասենք, քանի դեռ միասնական չէնք:
    Այսօր շարժվել Նժդեհի խոսքերով դա հանցագործություն է որ կտանի մեր ազգին կործանում:Ժամանակին նա եղել մի հրամանատար ինչպես Մոնթեն,Ասկոլկա Աշոտը,Լեոնիդ Ազգալդյանը եվ մյուսները:Բայց մեր ժամանակների հերոսների արածները Նժդեն միայն երազել է:Եթե նրանք մի գլուխ Հայաստանն թողեցին թուրքերին ապա մենք հետ վերցրեցինք թուրքերից:Սամվել Բաբայանը այդքան հողեր ազատագրեց իսկ մեր ազգի լկտիները իսկական հերոսին պատժեցին:Իսկ որ Նժդեն եղել է Հիտլերի ագենտը, նրան համարժեք մարդիք արձան կանգնացրին որն է եղավ Գերմաացիների կողմից ընդունելի քայլ եվ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը:Ցանկացած Գերմանացի լավ գիտի ովքեր են Հիտլերի ագենտները եվ նրաց ով լինելը:
    Ոչ թե եկել է վտանգի ժամն՝ Նժդեհի հոգեզավակ «խռովարարների» երևան գալու ժամանակը, այլ ՀԱՅ ազգն, գոնե մի քիչ, խելքի գալու ժամն է եկել ինչպես Սարդարաբատի ճակատամարտում:
    Սա լինելու է միասնական Հայաստան և վերջ:
    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»

    • Արտո says:

      delea, միասնական Հայաստան գաղափարիդ մեջ ո՞նց ա տեղավորվում հայկական պետությունՆԵՐ հասկացությունը: Եթե միասնական Հայաստանից ես խոսում, ի՞նչ պետությունների մասին ա խոսքը: Մնացած մտքերդ էլ էս նույն կարգի են:

  2. Վահագ says:

    1. Հետաքրքիր ա, թե ի՞նչ կպատասխաներ հայկական կողմը, եթե ՌԴ-ի փոխարեն այս մասին խոսեր ասենք, աֆրիկյան մի երկիր:
    2. Շատ թույլ պատասխան ա տրվել ռուսներին:
    3. Արժեր հիշեցնել նրանց, որ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում կան Նժդեհի անունը կրող փողոցներ, կա հրապարակ, մետրոյի կայարան, դպրոցներում կան նժդեհիկներ: Էլ չասենք ՀՀԿ-ի մասին: Ո՞ւր էին այդ «մտահոգ» ռուսները երբ Երեւանի Կալինինի փողոցը վերանվանվում էր Գարեգին Նժդեհի անվամբ:
    4. Երբ 90-ականների սկզբներին Երեւանի փողոցերը վերանվանվում էին, սկզբունք կար, որ Կենտրոնի փողոցները լինեին Ոսկեդարի ազգային դեմքերի անուներով: Բայց «դուխներս» չհերիքեց Պուշկինի փողոցը վերանվանելու Եղիշեի, իսկ Մոսկովյանը՝ Սահակ Պարթեւի: Վռամշապուհ Արքայինն էլ Վանոն չգիտես ինչու հետ փոխել տվեց Ամիրյան: Որ «դուխներս» հերիեքեր, էսօր էս հարցը գուցեեւ չլիներ:
    5.. Ասում են, թե Զախարովայի շեֆը՝ Լավրովը, հայ ա: Հետո ինչ: Մեզ ինչ ա դա տալիս: Պիտի սովորենք, որ հայը նա է, ով ծառայում է հայ ազգի շահերին, ոչ թե ում պապը կամ հարեւանը հայ ա եղել:
    6. Էս ինչքան կորցրին մենք մեզ ու տեղ տվինք ռուսներին, որ արդեն իրանք էլ չգիտեն ոնց տուֆտեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930