Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Պետրոսյանին էլ ձերբակալեցին. նա հիվանդանոցում է, բայց անազատության մեջ է

Հուլիս 31,2016 00:24

Այսօր ժամեր առաջ  «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանին ձերբակալել են: Եղիշե Պետրոսյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Չնայած նրան ձերբակալելու՝ քննիչի որոշմանը, Եղիշե Պետրոսյանը առողջական լուրջ խնդիրներով պայմանավորված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն եւ բուժօգնությունը ստանում է անազատության մեջ գտնվելով:

Aravot.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Լուսինե Սահակյանը, լուրը հաստատելով, ասաց, որ իր պաշտպանյալին առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Եղիշե Պետրոսյանն այսօր հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով: Բժիշկներն ասել են, որ նա հիվանդանոցային բուժման կարիք ունի: Բժիշկների հսկողությունից բացի, նրան հիվանդանոցում հսկում են նաեւ ոստիկանները:

Եղիշե Պետրոսյանը այս օրերին հանրահավաքների ակտիվ մասնակիցներից էր  եւ «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031