Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը հայկական դասագրքեր չի ընդունում. Գագիկ Գյանջումյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2016 14:21

«Եթե մենք ոչ մի տեղ խնդիր չունենք դասագրքերը, պատմությունը, գրականությունը ուղարկելու, մենք խնդիր ունենք. Վրաստանը չի ընդունում»,- դեկտեմբերի 2-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

Նա նշեց, որ շատ խիստ սահմանափակում է դրված. «Այդտեղ քաղաքական խնդիրներ են գալիս: Պատմության մասին էլ չխոսենք. պատմության դասագրքերը, պատմության թեմաները այլ ձեւով է տրվում:  Ես կարծում եմ, որ մեր նոր իշխանություններին կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի եւ ճիշտ ձեւով կլուծվի հարցը: Բայց կա խնդիր: Տեսեք՝ գնում ենք մինչեւ Կամչատկա, գիրք ենք հեռավոր Սիբիր, Աֆրիկա, Բրազիլիա ամեն տեղ ուղարկում, բայց մեզ կպած տարածքում, մենք ոչ մի ձեւ չենք կարողանում՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ սովորական: Փորձեք ձեր մեքենայով անցնել Վրաստան եւ հանկարծ, եթե ունենաք մի քանի հատոր գիրք, թույլ չեն տա: Բայց ես կարծում եմ, որ դա էլ կլուծվի, բայց այսօր խնդիր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031