Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ըստ թուրքագետի, Թուրքիայի վարչապետը պայքարում է պաշտոնից զրկվելու համար

Փետրվար 01,2017 14:29

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի մեկնաբանմամբ, Թուրքիայում ներքին լարվածությունը գագաթնակետին է հասել:

Նա այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց, որ Թուրքիայի խորհրդարանում քվեարկության էր դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչի համար 330 ձայն էր պետք, բայց  իրենք ավելի շատ ձայներ ստացան. «Հանձնաժողովում քննարկումները բուռն կերպով անցան, կռիվներով: Մի խոսքով, հանրաքվեն նախատեսված է ապրիլին կամ մայիսին, որով Թուրքիան անցնում է նախագահական համակարգի: Զարմանալի է, որ վարչապետն էլ է պայքարում, որ համակարգը փոխվի, այն դեպքում, որ եթե փոփոխությունները լինեն, ինքը զրկվում է վարչապետի պաշտոնից,  այսինքն, ինքը պայքարում է, որ զրկվի վարչապետի պաշտոնից»:

Ըստ նրա, թերեւս տարածաշրջանում զարգացող իրադարձություններն են Թուրքիայում լարված ներքին վիճակի պատճառը. «Տարածաշրջանի իրադարձություններն են, ըստ երեւույթին անդրադարձ ունեցել Թուրքիայի վրա, Սիրիայում ծավալվող ներքին պատերազմը, Իրաքի ահաբեկչությունները…»:

Թուրքագետը չշրջանցեց նաեւ Թուրքիայի արտաքին խնդիրները՝ հատկապես ԵՄ-ի հետ:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորների և երկու համանախագահների ազատազրկման հետ կապված Թուրքիան ԵՄ-ի հետ խնդիրներ ունի: Չմոռանանք նաեւ Թուրքիայում բանտարկված  քաղաքային վարչության 31 անդամներին եւ քրդաբնակ շրջանի քաղաքապետերին. ԵՄ-ը պահանջում է ազատ արձակել ձերբակալված լրագրողներին»:

Նա նկատեց, որ ահաբեկչությունները Թուրքիայում արդեն ավանդական բնույթ են կրում եւ հիշեցրեց, որ 2015 թվականից մինչև հիմա չկա մի ամիս, որ Թուրքիայում ահաբեկչություն չլինի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728