Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ազատ Հայաստանը տեսնելու ենք՝ առանց Սեյրանների, Վարդանների եւ Րաֆֆիների, որոնք Քոչարյանի կամակատարներն են».

Փետրվար 15,2017 19:20

«Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին կոնկրետ հնարավորություն տրվեց, որ  նախկինում իշխանության մեջ եղած ժամանակ, երբ տարբեր ժամանակահատվածներում երկիրն այս վիճակին հասցնելու հարցում իրենց մասն են ունեցել, շտկեն: Այո՛, ես  պիտակավորել եմ Սեյրան Օհանյանին՝ որպես թալանչի, նա հնարավորություն ուներ իր թալանի մասն օգտագործել հանուն ժողովրդավարության, ու իր այդ քայլը վաղը մյուս օրը դատարաններում որպես մեղմացուցիչ հանգամանք կհամարվեր, բայց նա իր այդ հնարավորությունը բաց թողեց»,- Aravot.am-ին ասաց ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ պարոն Սարուխանյանը, որը մշտապես Սեյրան Օհանյանին քննադատողներից էր, դաշինք մտնելուց հետո սկսեց զուսպ արտահայտվել նախկին ՊՆ նախարարի հասցեին:

«Հիմա, եթե այս մեկը պիտակավորված է, մյուսը սրիկա է, էն մեկը թալանչի է գիտենք, այսինքն հետո՞, մնացինք մենա՞կ… Եթե նեղացածի կեցվածք ընդունեմ ու գնամ պատի տակ կանգնեմ, սկսեմ փնովել, ինչ-որ մի բան կշարժվի՞»,- մեզ հետ զրույցում ասել էր պարոն Սարուխանյանը:

Դաշինքից դուրս գալուց հետո նրա գնահատականները նախկին ՊՆ նախարարի հասցեին կրկին կոշտացան. «Ես ասում էի, որ Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի գործիչների ձգձգումները դիտավորյալ են ու մեզ խաղից դուրս թողնելու նպատակով, եւ տեսանք՝ որ հաստատվեցին մեր մտավախությունները…բայց մենք ազատ Հայաստանը, այնուամենայնիվ, տեսնելու ենք՝ առանց Սեյրանների, Վարդանների, Րաֆֆիների, որոնք հանդիսանում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատարները: Առանց իմ թված մարդկանց դերակատարությունների մենք ազատ Հայաստանը տեսնելու ենք: Փոխելու ենք հայ մարդու որակն ու տեսակը, ցավոք, այսօր հայ մարդու գերակշիռ տեսակն այդ խաբեբաներն են: Կարող են ասել՝ դե Սեյրան Օհանյանն ինչ թալանչի, մարդը վարձով է ապրում, որտե՞ղ՝ Վահագնի թաղամասում, հըմ, բա իհարկե, վարձով կապրի, որովհետեւ 4-5 միլիոն դոլարանոց դղյակը դեռ կառուցման մեջ է: Սրա մասին է պետք խոսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob Darbinyan says:

    ԱԻՄ-ին ինչո՞ւ ոչ ոք չի հարգում և չի ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728