Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը կոչ է անում իրենց ընտրել՝ որպես փորձած թան

Փետրվար 22,2017 19:33

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ձեր դաշինքը չի հաղթելու, որովհետեւ մարդիկ կարճ հիշողություն չունեն, ինչպե՞ս եք կմեկնաբանեք դա: Մեզ հետ զրույցում այս հարցին «Ժառանգության» փոխնախագահ եւ ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բերեք ամսի 3-ին մեկնաբանեմ, երբ ձայները պարզ կլինեն»:

Նա ասաց, որ ինքը հակառակ կարծիքն ունի, իսկ թե քանի՞ տոկոսի ակնկալիք ունեն՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե այլ պարագաներում որոշակի տոկոսային պատկերացում կարող եմ տալ, այս պարագայում չեմ կարող տալ, որովհետեւ սա որոշակիորեն նոր իրավիճակ է, Սեյրան Օհանյանը նոր ֆիգուր է քաղաքական դաշտում եւ կա որոշակի հակասականություն իր հետ կապված: Հասարակության մեջ նախկինում դրական ընկալում կար, հիմա այս սեւ քարոզարշավի շնորհիվ, որ իրականացվում է իր եւ դաշինքի հանդեպ, որոշակի հետքայլ կա: Հիմա մենք կկարողանանք նահանջը նորից առաջ բերել, թե ոչ՝ դրանից կախված կլինի նաեւ, թե հասարակությունը որքան վստահության քվե կտա: Ես կարծում եմ, որ սա ամենամեծ աճի պոտենցիալ ունեցող միավորումն է: Աշխարհում շատ քիչ կա, ՀՀ-ում ընդհանրապես չի եղել, որ երկու արտգործնախարար եւ մեկ ՊՆ նախարար, որոնք առանցքային պաշտոններ են մեր երկրում  ներկայացնում, միավորվում են բարեփոխումների ծրագրով:

Նույնիսկ մեր ընդդիմախոսները չեն կարող ասել, որ այդ երեքն էլ պրոֆեսիոնալ  չեն, որպես մարդ պարկեշտ մարդիկ չեն՝ անկախ իրենց իշխանության տարիներին թիմի արած սխալներից եւ իրենք չունեն այն կարողությունները, որ կարողանան իրենց ծրագրերը կյանքի կոչել: Պետական գործիչ լինելու հանգամանքն իսկապես շատ կարեւոր է: Եթե ես, որպես շարքային քաղաքացի, ընտրելու լինեի, ես կընտրեի հին հայկական ասացվածքի համաձայն: Իսկ ասացվածքն ի՞նչ է ասում՝ փորձած թանն անփորձ մածունից լավ է: Չասեք իշխանությունն էլ փորձած թան է, թան չէ… չգիտեմ ինչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728