Լրահոս
Օրվա լրահոսը

ONEArmenia-ի մեկնարկած` «Լաչինն առանց ականների» արշավը ճանապարհ է բացելու Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման համար

Փետրվար 23,2017 16:11

Լեռնային Ղարաբաղում մարդիկ առերեսվում են մշտական սպառնալիքի հետ, և այդ  սպառնալիքը չի սահմանափակվում Ադրբեջանի հետ շփման գծով:

Խնդիրը

Լեռնային Ղարաբաղը ողողված է ականներով, 1988 թվականին` Ադրբեջանի հետ սկսված արյունալի հակամարտության մնացորդներով: Այս ականները  թաքցվել  եւ մոռացվել են: Բնակիչները` տղամարդիկ, կանայք եւ երեխաները, մշտապես վտանգված են: Նրանք կարող են պատահաբար կանգնել ականներից մեկի վրա: 1995 թ.-ից ի վեր, եղել է 370 քաղաքացիական զոհ` չպայթած ականների և զինամթերքի հետևանքով: Դեպքերից ⅓ ում  ներգրավված են  երեխաներ: Այս թվերը մեկ շնչի հաշվով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում:

ONEArmenia-ի և  The HALO Trust-ի  (HALO) համագործակցության արդյունքում մեկնարկում է Ականազերծ Լաչին քրաուդֆանդինգ արշավը, որի շրջանակներում կականազերծվի 31,839 մ² տարածք Լաչինի միջանցքում` Մեղվաձոր գյուղի շրջակայքում: Լաչինում մնացել է թվով 31 ականադաշտ: Այս տարածքները մաքրվելուն պես, մարդիկ կկարողանան ապրել բնականոն կյանքով, մշակել իրենց դաշտերը, արածեցնել իրենց անասուններին, եւ այդ ամենին կհետևի իրենց համայնքի անվտանգ, և առանց դժբախտ պատահարների հետագա զարգացումը: Հողն ականներից ազատելը տարածաշրջանի զարգացման անբաժանելի մասն է:

HALO Trust-ի կողմից  մաքրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնի ականապատ դաշտերի  88% -ը,  եւ կազմակերպությունը հույս ունի, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղը կլինի 100%-ով ականազերծված: Այդժամ, Լեռնային Ղարաբաղը կծառայի որպես փայլուն օրինակ, առ այն, թե ինչպես կարելի է երկրորդ շունչ տալ տարածքների, որոնք դարձել էին ոչ պիտանի պատերազմի պատճառով:

«Մենք աշխատում ենք մեկընդմիշտ լուծել խնդիրը:  Երբ հայտնաբերվում են ականները, դրանք միանգամից ոչնչացվում են: Այդպիսով մարդիկ կարող են հանգիստ ապրել, առանց ֆիզիկական,  մտավոր և էմոցիոնալ տրավմա ստանալու վախի », – ասում է Աշ Բոդդին,  HALO ծրագրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղում:

HALO Trust

HALO-ն  սկսել է  2000 թ-ից մաքրել ականապատ դաշտերը Լեռնային Ղարաբաղում` հանդիսանալով միակ կազմակերպությունը, որը զբաղվում տվյալ խնդրով։ Մինչ օրս նրանք ականազերծել են 453 ականադաշտ, որն ընդգրկում է  45 872 000մ² հող, այդպիսով բարելավելով մոտավորապես 125,000 մարդու կյանք։

Նրանք ներգրավում են տեղի բնակչության, տալով հնարավորություն՝ իրենց երեխաների համար անվտանգ  միջավայր ստեղծելու գործընթացը վերցնել իրենց ձեռքը: Հարյուր վաթսուն վեց տեղացի տղամարդիկ եւ կանայք աշխատում են Halo-ում եւ վերապատրաստվում են ական գտնելու եւ ոչնչացնելու համար: Այդպիսով նրանք կարողանում են աջակցել իրենց ընտանիքներին եւ ապահովել իրենց համայնքների ապագան:

HALO-ի կողմից մաքրված ականադաշտերի մեծամասնության համար ֆինանսավորումը  եկել է U.S. Agency for International Development (USAID)-ի կողմից: Սակայն, Մեղվաձոր գյուղը, ինչպես և ողջ Լաչինի միջանցքը, չեն մտել Խորհրդային Միության ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմանների մեջ, այդ իսկ պատճառով, կառավարական կազմակերպությունները իրավասու չեն կատարելու այս տարածքներում առկա ականապատ դաշտերի մաքրման աշխատանքները: Սա նշանակում է, որ HALO-ն դա պիտի անի, ստանալով նվիրատվություն այն անձանց կողմից, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի զարգացման գործընթացում:  Նման մեկ նվիրատու, ով նախընտրում է անանուն մնալ, կկրկնապատկի յուրաքանչյուր կատարված նվիրատվություն:

«Մեր առատաձեռն անանուն նվիրատուի աջակցությամբ հնարավորություն է ընձեռնվում յուրաքանչյուր մարդու, ով ցանկանում է փոփոխություն բերել, ով ցանկանում է լուծումների մի մասը լինել,  տեսնել իր նվիրատվությունը եւ կրկնապատկել դրա ազդեցությունը՝  ստեղծելով անվտանգ քայլեր ապագա սերունդների համար Լեռնային Ղարաբաղում », – ասաց պրն Բոդդին:

Լաչինն առանց ականների

2016 թ-ի ապրիլին՝  քառօրյա պատերազմի ընթացքում, հայերը ողջ աշխարհից ցուցաբերեցին իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղին՝ նվիրատվություններ կատարելով բազմաթիվ ծրագրերի:

Զինվորներին և նրանց ընտանիքներին աջակցելու,  բժշկական պարագաներ ձեռք բերելու, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների կողմից կատարվող իրադարձությունները ճշգրիտ լուսաբանելու համար հավաքվեց ավելի քան  $ 200,000: Ակնհայտ էր, որ ողջ աշխարհի հայերը իրենց ուժերի սահմաններում ցանկանում էին անել ամեն բան՝ օգնության հասնելու համար: Նրանց նվիրատվությունները, հոգեբանական աջակցությունը եւ քաջալերման բառերը գործուն էին:

Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն այնքան սրված չէ, որքան նախորդ ապրիլին էր, միևնույն է,  դեռ լուծելիք շատ իրական խնդիրներ կան: Անցել է  գրեթե մեկ տարի է, եւ դեռ երկար ճանապարհ կա գնալու դեպի Ղարաբաղի զարգացում: Դաշտերի ազատումն ականներից հրատապ լուծում պահանջող խնդիր է՝ այնտեղ ապրող մարդկանց համար անվտանգ  միջավայր ստեղծելու նպատակով:

«Մեր առաքելությունը տնտեսական կայունության ճանապարհներ կառուցելն է ողջ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Երեւանից դեպի Լաչին․ ապագայի մեջ ներդրում կատարելու ժամանակը ՀԻՄԱ է», – ասել է ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Մ. Սարկիսիանը:

Կատարե՛ք նվիրատվություն «Լաչինն առանց ականների» արշավին այսօր և ունեցե՛ք ձեր ներդրումն ապագայի մեջ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728