Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք դատարաններ, չունենք արդարադատություն». ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

Փետրվար 28,2017 20:42

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հյուրընկալվել էր Ամերիկյան համալսարանում, նա պատասխանեց ուսանողների հարցերին, ներկայացրեց իր «Սահմանադրական մշակույթ, պատմության դասեր ու ժամանակի մարտահրավերներ» աշխատությունը:

Հարցին, թե 2015-ի դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունները ընդունվեցին, արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները պրոգրեսիվ են, թե՞ հեղափոխական իրենց բնույթով, որոնք ՀՀ մարտահրավերները նոր Սահմանադրությամբ, պարոն Հարությունյանը պատասխանեց տեսական եւ հարցից բոլորովին շեղված պատասխանով. «Սահմանադրական մշակույթը քիչ է ուսումնասիրված միջազգային պրակտիկայում… չափազանց կարեւոր է հասկանալ՝ ինչու սահմանադրական մշակույթ, ինչ ասել է մշակույթ, վերջին հաշվով, մշակույթի տարբեր ուղղությունների հետ գործ ունենք…»:

Մենք ինչ իրականության մեջ ենք ապրում հարցադրմանն էլ, ՍԴ նախագահը պատասխանեց այսպես. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք Սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է, եւ այն կարող էր շատ ավելի խորը տեմպերով շարունակվել, եթե չլիներ սահմանադրական բարեփոխումների այս նախաձեռնությունը»:

Պարոն Հարությունյանը պատմեց, որ ՀՀ նախագահի առջեւ խնդիր էին դրել՝ իրենք կաշխատեն որպես անկաշկանդ մասնագետներ, նախագահը կընդունի՞ իր խնդիրն է, չընդունի՝ էլի իր խնդիրն է. «Երբ առաջին անգամ ներկայացրինք Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, շատերի մոտ շոկային վիճակ առաջացավ, իրականում դա իրականության ճիշտ ախտորոշումն էր, առանց ախտորոշման բուժում հնարավոր չէր, իսկ ախտորոշումը հետեւյալն է, առաջացել է սահմանադրականության խորը դեֆիցիտ, Սահմանադրությունը կտրվել է իրականությունից, այս բանը պետք էր հաղթահարվեր»:

Պարոն Հարությունյանը նաեւ նկատեց, որ նոր Սահմանադրության դրույթների հիմնական մասը ուժի մեջ կմտնի 2018 թվականից, իսկ լիարժեք կգործի 2020 թվականից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728