Լրահոս
Օրվա լրահոսը

96 մլն դրամի նվեր՝ 10 հերոս մայրերին Կարեն Վարդանյանից

Մարտ 06,2017 12:35

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պատերազմական լարվածության ու նաև սոցիալական խնդիրների հետևանքով թեպետ բնակիչների թիվը նվազել է, սակայն մնացողները քիչ չեն ու կարևորը`ամուր են կանգնած հայրենի հողին: Սահմանը պահող ընտանիքները տարածքից չեն հեռացրել երեխաներին, ավելին ծնվում են նոր զինվորներ ու մայրեր: 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները Տավուշի սահմանամերձ համայնքներում 10-ն են: Ապրում են հակառակորդի գնդակոծությունների հետևանքով խարխլված տներում` ծայրահեղ աղքատության մեջ:

«Գրանդ հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը Կանանց միջազգային տոնին ընդառաջ որոշեց ձեռք մեկնել հերոս մայրերին և իրականացնել նրանց ամենամեծ երազանքը`տուն որտեղ կլինեն մարդկային պայմաններ: 8 ընտանիք տուն է նվեր ստացել, երկուսն էլ իրենց ցանկությամբ` գյուղտեխնիկա: Բացի այդ, բոլորն ապահովվել են անհրաժեշտ կահ-կարասիով և կենցաղային տեխնիկայով: Տրամադրվել է նաև 14 մանր և 36 խոշոր եղջերավոր անասուն: Այս բարեգործության համար ընդհանուր առմամբ հատկացվել է 96 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031