Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլիկոնային հովիտը «կգա» Հայաստան, բուհերի խորհուրդները կապակուսակցականացվեն եւ փող կլինի

Մարտ 07,2017 13:58

«Առավոտն» անդրադարձել էր  ՀՀԿ-ի, ՕՐՕ -ի, ՀՅԴ-ի, «Հայկական վերածննդի», Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրերում առկա կրթության եւ գիտության ոլորտներին վերաբերող բաժիններին: Այժմ կներկայացնենք, թե մյուս ուժերն ինչ են խոստանում իրենց նախընտրական ծրագրերում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ է խոստանում կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը պետական բյուջեից` հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2020թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով առնվազն 0.5%-ի:

«Ազատ դեմոկրատները» առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներից եւ կուսակցություններից միակն է, որն իր ծրագրում անդրադառնում է բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնելուն ու բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումները բացառելուն՝ բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում:

«Ելք» դաշինքը ցանկություն ունի Հայաստանյան առաջատար բուհերի ճարտարագիտական, ծրագրավորման, կիբեռնետիկայի, բնական գիտությունների ֆակուլտետների և բնական գիտությունների

թեքումով ավագ դպրոցների բազայի հիման վրա Սիլիկոնային

հովտի օրինակով ձևավորվել գիտաարտադրական

կոմբինատ:«Ելքն» էլ է խոստանում է առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրակրթությանը հատկացվող բյուջետային միջոցները կրկնապատկել, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, իսկ գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի:

«Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերից 15-րդը վերաբերում է կրթության ոլորտին. «Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:

Իսկ Կոմունիստները խոստանում են անվճար բարձրագույն կրթություն բոլորի համար եւ վերադարձ 10-ամյա կրթությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ մարտի 8-ի տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031