Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն լավը-2

Մարտ 08,2017 10:20
mrcavazq

Շարունակում եմ ներկայացնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ գրելով դրանց մասին միայն լավը:

5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք (ՀԱԿ). Կոնգրեսի դրական առանձնահատկություններն արտահայտվեցին, մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում: Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ կուսակցությունը միակն էր ընդդիմադիրներից, որը չփորձեց օգտագործել առիթը քաղաքական դիվիդենդներ շահելու համար, եւ հակառակը՝ կոչ արեց պատերազմի օրոք մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները: Երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել էր ՊՊԾ գունդը, եւ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, հասարակության ակտիվ մասը եւ անգամ մտավորականները գովերգում էին զինված քաղաքական պայքարի այդ դրսեւորումը, ՀԱԿ-ը դրան դեմ արտահայտվեց: Այդպիսի կեցվածքով Կոնգրեսը, վստահաբար, չի շահել քաղաքական դիվիդենդներ, մյուս կողմից՝ գուցե փոքրաթիվ (բայց մտածող) մարդկանց մոտ ավելացրել է հարգանքն իր նկատմամբ:

6. ՀՀԿ. Կուսակցությունը փորձում է հանդես գալ նոր դեմքերով: ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակը եւ, իհարկե, գործող վարչապետը չեն ասոցացվում այն բացասական երեւույթների հետ, որոնք մեզ շատ լավ ծանոթ են վերջին 25 տարվա ընթացքում: Ներկայիս ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության մեջ չկա նախկին (քոչարյանական «Հայլուրի») ագրեսիան:

7. Կոմունիստական կուսակցություն. Հարգանքի են արժանի մարդիկ, որոնք ի հեճուկս բոլոր արտաքին հանգամանքների՝ պահպանել են իրենց համոզմունքները: Մեր վետերանների, թոշակառուների փորձը, նրանց հիշողությունները բոլորիս համար կարեւոր են եւ թանկ՝ անկախ նրանից, թե ինչպես ենք մենք դրանց վերաբերվում:

8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. Վառ անհատականությունների դաշինք է, յուրահատուկ մտավոր ներուժով: Դաշինքի լիդերները պետությանն անվիճելի ծառայություններ մատուցած մարդիկ են: Ի դեմս Արմեն Մարտիրոսյանի` ՕՐՕ-ն ունի անկեղծ, մարդկանց վստահությունը վայելող հռետոր:

9. ՀՅԴ. Մեր հնագույն կուսակցություններից է` իր ձեւավորած ավանդույթներով եւ գաղափարախոսությամբ: ՀՅԴ շարքերում կան մարդիկ, որոնք անդամագրվել են դեռեւս 90-ականների սկզբին, մասնակցել են Արցախյան պատերազմին, զրկանքներ են կրել այն ժամանակ, երբ կուսակցությունը հետապնդվում էր: Դաշնակցությունն ունի իր թեեւ ոչ մեծ, բայց կայուն ընտրազանգվածը, որը բոլոր դեպքերում այդ կուսակցությանը կողմ կքվեարկի:

Հայաստանում «հին եւ բարի» ավանդույթ է ամեն ինչի մեջ տեսնել վատը, փնթփնթալ եւ նվնվալ՝ տուրք տալով սեփական, ինչպես նաեւ շրջապատի բնազդներին եւ էմոցիաներին: Այդ ընդհանուր «թրենդին» դիմադրելը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, շատ ճիշտ մոտեցում է, երբ մտավորականը միայն դրականն է ներկայացնում, իսկ բացասականը թողնում իր՝ դեռեւս չլուծված խնդիրների ցուցակում, դրանով վերցնելով բացասականի լուծման պատասխանատվությունը ինքն իր վրա եւ ոչ թե այն դնում անորակ կառավարում իրականացնողների վրա: Կարծում եմ շատ բնիկ ազգեր հույսով են նայում մեր ժողովրդի ընտրությանը: Բոլոր բնիկ ազգերի ամենաթույլ կողմն այն է, որը քոչվորները անգիր են արել ու բնիկների դեմ շատ արդյունավետ օգտագործում են՝ դա հայերեն այդ բառը չկա, երբ ձկանը սկզբից կերակրում են, իսկ հետո բռնում, այսինքն՝ նրանք սկզբից բնիկ մարդուն հանցագործության գնալու տարբերակ են առաջարկում ու եթե բնիկն անորակ գտնվեց ու մի փոր հացի համար գնաց հանցագործության, նրանք հենց այդ բնիկին՝ իր գերդաստանով ու ընտանիքով ավելի ծայրահեղ վիճակի մեջ են դնում, իսկ եթե բնիկը այդ խայծից հրաժարվում է՝ հարյուր տոկոսով նրան ձեռք չեն տալիս ու վախենում են նման մարդկանցից, որովհետեւ հենց անկաշառներն են իսկական բնիկները: Կարճ ասած, բնիկների գոյության բնազդը կապված է ազգի գոյության բնազդի հետ, դրանից են քոչվորները վախենում: Մենք ազնվական ազգանվեր ազգ ենք, մենք քոչվորի ձեռքից նվեր չենք վերցնում, նա հետո էդ նվերը մեր քթից է հանում, դա է պատճառը, որ մեր նման աշխատասեր ու խելոք ազգը նման խղճուկ վիճակում է ապրում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031