Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Մեզ տեղ չեն տալիս, մենք այդ տեղը վերցնելու ենք». Հեղինե Բիշարյան

Մարտ 08,2017 16:36

Մարտի 8-ի կապակցությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսօր կանանց հետ հանդիպման ժամանակ նրանց շնորհավորելուց հետո կոչ արեց մտնել քաղաքական պայքարի մեջ:

«Ես, որպես մշտապես քաղաքական պայքարից չհեռացող մարդ, կոչ եմ անում բոլոր կանանց ուժեղ, վճռորոշ լինել, հավատացե՛ք, հետեւողական աշխատանքը քաղաքականության մեջ հեշտ է տեղ տալիս կնոջը: «Հայկական վերածնունդ» կուսակցության կանայք հենց այդպիսին էլ կան, մեր բանակը մեծ է, մենք հզոր ենք, կանգնելու ենք գրագետ քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանի կողքին»,- ասաց տիկին Բիշարյանը:

Ըստ նրա, տասնյակ տարիներ առաջ են կյանքի կոչել օրենքներ, որոնց առանցքում կանանց խնդիրներն են եղել: Նրա խոսքով, բազմազավակ մայրերի օրենքի նախագիծ են շրջանառության դրել, որը իսկական պայքար է կառավարության հետ, որովհետեւ. «Իհարկե, մեր կառավարությունը միշտ փող չունի, միշտ մերժվում են այդ նախաձեռնությունները, որովհետեւ շեշտադրված ֆինանսական աջակցություններ են պետք, բայց կարողացանք քաղաքական դաշտում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը կյանքի կոչել, մնում է հետեւողականություն, որ կառավարությունն այն կիրառի, որովհետեւ Հայաստանի կանանց 50-60 տոկոսը գրագետ, բարձրագույն կրթությամբ կանայք են, մեծ ներուժ ունեն, բայց այդ ներուժը պետության կառավարման գործում շատ քիչ է օգտագործվում… որտեղ կոռուպցիան շատ է, այնտեղ կինը պետք է լինի, որովհետեւ վստահ եմ՝ կանայք՝ինչպես իրենց տունն են թափանցիկ ու մաքուր պահում, հաստատ քաղաքականության մեջ այդ ձեռագիրն են օգտագործելու: Մեզ տեղ չեն տալիս, մենք այդ տեղը վերցնելու ենք, դրա համար լա՛վ պայքարեք, մտե՛ք ամեն տուն, ամեն կնոջ հետ խոսեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031