Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հարցերը ինձ քի՛չ տվեք, դա եղել է Արցախի բանակի վերահսկողության ներքո». Օհանյանը՝ տարածքների կորուստի մասին

Մարտ 10,2017 18:15

Այսօր Սեյրան Օհանյանը Աբովյանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց շարժումը թափ է հավաքում. «Մենք ունենք ուժեր, որոնք պահում ենք՝ որպես պահեստազոր»:

Նա ասաց, որ երբ ասում են, որ կոշտ եւ կտրուկ բարեփոխումներ են անելու, դա նշանակում է, որ այսօրվա արատավոր երեւույթների նկատմամբ խստապահանջություն է պետք՝ օրինականություն  հաստատելու համար:

Սեյրան Օհանյանն ասաց, որ ծիծաղով է մոտենում, երբ ՀՀԿ-ականներն ասում են, որ մրցակցից չունեն. «Իմ համար առողջ մրցակից է յուրաքանչյուր անհատ»:

Նա ասաց, որ պետք է բոլորով պայքարել ընտրակեղծիքների դեմ: Ըստ նրա, ընտրություններով կարելի է փոխել ամեն ինչ: Նա ասաց, որ չի ուզի հետընտրական զարգացումներ լինեն, պետք է ազնիվ լինի, որ դրա մասին չմտածեն. «Եթե կեղծեն՝ կեղծողներին պետք է պատժենք»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ տարածքների կորուստների մասին հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը ընդգծեց. «Այդ հարցերը ինձ քիչ տվեք, դա եղել է Արցախի հանրապետության ՊԲ վերահսկողության ներքո»:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031