Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը մերժել է քառօրյա պատերազմի մասնակցի այն ծրագիրը, որը Օհանյանի օրոք բարձր էր գնահատվել

Մարտ 10,2017 20:35

ՕՐՕ դաշինքի քարոզարշավներին են մասնակցում ապրիլյան պատերազմի այն  զինվորները, որոնք զորացրվել են: Արմավիրի մարզում բնակվող Մանուել Մանուկյանը, որն այսօր Կոտայքի մարզում մասնակցում էր ՕՐՕ-ի քարոզարշավին, ասաց. «Բանակից հետո ես հասկացել եմ, որ պայքարը միայն բանակում չի: Ինչքան բոլորդ զգում եք զինվորի պաշտպանությունը, լինելով զինվոր, ասեմ, որ դրանից ավելի զինվորն է ուզում ձեր ապահովությունն ու ուժը:

Եթե այստեղ չլինի ուժ, իզուր է մտածել, որ բանակից մենք ինչ-որ արդյունքներ կունենանք: Ես եղել եմ դիրքի ավագ, պատասխանատու եմ եղել իմ երկրի սահմանների համար ու նույն պատասխանատվությամբ պայքարելու եմ իմ հայրենիքի, արդարության համար, պայքարելու եմ մինչեւ վերջ»:

Նա պատմեց, որ լինելով սովորական գյուղացի տղա, զինվորների կրթության վերաբերյալ ծրագիր է ներկայացրել Սեյրան Օհանյանին, նա առանց երկմտելու աջակցել է: Սակայն նույն ծրագիրը ներկայացրել է Վիգեն Սարգսյանին, նա մերժել է. «Անհիմն պատճառաբանությամբ նա մերժեց ու նույն խորհուրդը, որ այն ժամանակ նստած էր եւ շատ հրաշալի ծրագիր էր համարում իմ ծրագիրը, հետո Վիգեն Սարգսյանի օրոք մերժեցին»:

Մանուել Մանուկյանն ասաց, որ շատ մարտական եւ զինակից ընկերներ ունի, որ քառօրյա պատերազմից հետո հիասթափվել են եւ թողել, երկրից հեռացել են, որովհետեւ զինգրքույկներում նշում չեն արել, որ քառօրյայի մասնակից են. «Գնացել են ուրիշ երկրներում հիմա աշխատում են՝ իշխանության կողմից ուշադրության չարժանանալով: Դա արվել է վարձից 20 տոկոս զեղչ չանելու համար: Դրա համար բռնեցին պատմությունը հերքեցին, իսկ պատմություն հերքելը դա  սրբապղծություն է: Չի կարելի այդպես վարվել այն տղաների հետ, որոնց համար աղոթում էին, ծնկի էին եկել: Անշնորք վերաբերմունք էր: Կոչ եմ անում քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին ոտքի կանգնել եւ միանալ մեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031