Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «Ադրբեջանական զինուժն ավելի հեռահար զենքերով է կրակում»

Մարտ 14,2017 12:16

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ իր համագյուղացիները ձեռնամուխ են եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, այժմ էտում են սահմանագոտում գտնվող իրենց խաղողի այգիները:

Համայնքի ղեկավարն ասաց, որ հիմա կրակոցներ չկան, սակայն, ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է ոտնձգություններ կատարել:

Մ. Կամենդատյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի զինանոցը կատարելագործվել է, նրա զինանոցի նոր զենքերը հնարավորություն են տալիս ավելի մեծ հեռավորությամբ թիրախներ խոցել, նշանառու կրակ բացել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա:

Տավուշցի գյուղացիները զգուշանալով ազերիների նշանառու կրակից՝ վախենում են մշակել սահմանամերձ գոտում գտնվող իրենց հողատարածքները: Այդ պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող,դրա հետեւանքով չմշակվող հողատարածքներն ավելանում են:

Ադրբեջանի սահմանագոտում գտնվելու պատճառով Տավուշի մարզում չմշակվող հողերը կազմում են  7210 հա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031