Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետի հետ հանդիպման մասին. «Այո՛ հանդիպել եմ, եւ ո՛չ միայն Լեւոն Զուրաբյանի հետ»

Մարտ 14,2017 13:07

Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հարցրեց՝ հնարավո՞ր է որոշ «փակագծեր» բացեք ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, Լեւոն Զուրաբյանի հետ օրերս կայացած հանդիպումից, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձ էր կատարվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին:

«Այո՛ հանդիպել եմ, եւ ոչ միայն Լեւոն Զուրաբյանի հետ, այլեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Ես՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, չեմ կարող հետաքրքրված չլինել այն ամենով, ինչը տեղի է ունենում ձեր երկրում եւ դա բնական է: Ընդամենը եղել է կարծիքների փոխանակում: Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը, Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի է, Ֆրանսիան կողմի է հակամարտության խաղաղ, բանակցային տարբերակով լուծմանը, որը զերծ է բռնություններից»,-ասաց պարոն դեսպանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031