Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Հնարավորինս հասնենք թավշյա հեղափոխության. (Տեսանյութ)

Մարտ 15,2017 20:55

Զարուհի Փոստանջյանը մարտի 15-ին ներկայացրեց իր քաղաքական հարթակը՝ «Երկիր ծիրանի»՝ «Դեպի Արարատ» կարգախոսով:

«Մենք գործունեություն ենք ծավալելու բոլոր ոլորտներում, քաղաքականություն ենք բանեցնելու բոլոր ոլորտներում, մասնակից ենք լինելու բոլոր քաղաքական գործընթացներին, եւ կարծում եմ, քաղաքական գործընթացները մեզ համար առջեւում են: Եվ այն քաղաքական գործընթացները, որոնք իրականում պետք է մեր երկրին բերեն բարօրություն եւ ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել այս 25 տարիների ընթացքում: Մեր պատասխանատվությունը ահռելի մեծ է: Երբ մենք գնացինք այս քայլին՝ այս գործը սկսեցինք նախաձեռնել, մենք հասկանում եւ գիտակցում ենք, որ չպետք է կրկնենք եւ թույլ տանք այն սխալները, որոնք տեղի են ունեցել այս 25 տարիների ընթացքում»,- ասաց հարթակի հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ խնդիր է առաջացել պահելու հայի ինքնությունը եւ հայկական մշակույթը. «Ինչո՞ւ ծիրանի, որովհետեւ միայն ծիրանի ծառից է այսօր պատրաստվում դուդուկ, եւ մենք լսում ենք մեր երգերը, մեր երաժշտությունը, մեր մշակույթը հենց դրա միջոցով: Եթե չունենանք վերադարձ դեպի Արարատ, վերադարձ դեպի մեր ծիրանի երկիրը, ապա մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, իսկ մեր ինքնությունը մեզ համար կարծում եմ՝ շատ թանկ է եւ շատ կարեւոր, որովհետեւ մարդ առաջին հերթին իր մշակույթով եւ ինքնությամբ է երջանիկ լինում: Մենք ցանկանում ենք ունենալ ոչ միայն բարեկեցիկ կյանք օտար երկրներում, այլ նաեւ երջանիկ կյանք մեր հայրենիքում»:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ մեծ ընդվզումը առջեւում է. «Իհարկե՛, ցանկալի կլինի, որ դա լինի անարյուն, հնարավորինս հասնենք նրան, որ կարողանանք իրականացնել թավշյա հեղափոխությամբ: Այնպես ճանապարհենք բռնազավթիչներին, ոմանց՝ բանտախուց, ոմանց, հավանաբար, օտար երկրներ: Որպեսզի այդ ճանապարհին չունենանք կորուստներ, շատ կարեւոր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031