Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՎԿ-ն չի բացառում կոալիցիա կազմելու հավանականությունը

Մարտ 15,2017 22:52

Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից ՀՎԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Հարությունյանը խոստանում է ԱԺ-ում լինել խոսող պատգամավոր:

«Ես պատրաստ եմ մեր տարածաշրջանի ձայնը լինել ԱԺ-ում, որովհետեւ այսօր խորհրդարանում խոսող պատգամավորի խնդիր էլ ունենք: Մեր տարածաշրջանում խնդիրները  բազմաբնույթ են՝ գործազրկություն, արտագաղթ, ես պատրաստ եմ այդ խնդիրները բարձրաձայնել»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Նա չբացառեց, որ այս ընտրություններից հետո էլ ՀՎԿ-ն կհամագործակցի ՀՀԿ-ի հետ, ինչպես 2008-ի ընտրություններից հետո. «Մենք ունենք մաքսիմում ու մինիմում ծրագիր, սպասելիք այս ընտրություններից, մաքսիմում ծրագիրը ամբողջական իշխանություն ձեւավորելն է, մենք կոալիցիա կկազմենք, երբ կունենանք իրական ազդեցություն գործընթացների վրա»:

Անդրադառնալով մարզում ցուցակագրումներին ու քվեների դիմաց փող բաժանելուն, պարոն Հարությունյանն ասաց. «Ինչ ասում են Երեւանում ու մյուս մարզերում, նույնը տարածվում  է նաեւ մեր մարզի վրա, խոսակցությունները հասնում են, դրանց իրական կամ ոչ իրական լինելու վերաբերյալ չեմ կարող որեւէ բան ասել: Երեւի թե առանց կրկ ծուխ չի լինում: Ժողովրդի մեջ լուռ բզզոց կա թվերի մասին, ցուցակագրումների մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031