Լրահոս
Օրվա լրահոսը

«Ս. Ալեքսանյանն ինձ մրցակից չի». ինչո՞ւ Բախշյանին Մալաթիայում վարձով տարածք չեն տվել. (Տեսանյութ)

Մարտ 16,2017 21:50

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանն այսօր Շենգավիթ համայնքում մի խումբ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրեն այդպես էլ չի հաջողվել նախընտրական շտաբի համար տարածք վարձակալել: Տիկին Բախշյանի փոխանցմամբ՝ մի դեպքում, օրինակ, տարածքի սեփականատերն ասել է, թե ինքը ՀՀԿ-ական է եւ չի կարող Անահիտ Բախշյանին տարածք տալ վարձակալության:

Տիկին Բախշյանը նշեց, որ իրեն տարածք չտրամադրելու եւ ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի՝ իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված լինելու միջեւ ուղիղ կապ է տեսնում: «Շտաբը չի նպաստելու ձայներ հավաքելուս: Առանց շտաբի էլ ձայներ կհավաքեմ, քանի որ իմ ընտրողներն ու Սամվել Ալեքսանյանին ընտրողները տարբեր մարդիկ են: Այդ առումով Սամվել Ալեքսանյանն ինձ մրցակից չի»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Նա բնակիչների հետ հանդիպման ընթացքում նաեւ տեղեկանալով, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է, հուզվեց, լաց եղավ եւ ասաց, որ նրա մահն իշխանությունների խղճին է մնալու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031