Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բաց նամակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մարտ 22,2017 10:31

Մեծարգո պարոն վարչապետ,

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 24-ի թիվ 336-Ն որոշման, Դիտակ գյուղի մանկապարտեզի գործարկման և վերազինման համար որպես սուբվենցիա կառավարության պահուստային ֆոնդից հատկացված էր 11 մլն դրամ, սակայն այդ որոշման կատարումն անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Միայն այն բանից հետո, երբ վարչապետին կից ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի 2016 թ-ի մայիսի 6-ի նիստի ժամանակ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն դիմեց Դիտակ գյուղի վերակառուցված մանկապարտեզի համաֆինանսավորման գործընթացն արագացնելու խնդրանքով, կառավարությունն անմիջապես արձագանքեց, և արդյունքում` մանկապարտեզի գործարկումը 40 երեխայի համար դարձավ հնարավոր:

Հարկ ենք համարում նշել, որ մանկապարտեզի վերակառուցումն իրականացվել է բարեգործական ծրագրի շրջանակում` Sourir vers I’Avenir մասնավոր շվեյցարական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Շվեյցարիայի դեսպանատան մասնակցությամբ, որի դեսպանը ներկա է գտնվել մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի վերակառուցման համար ծախսվել է 77500 ԱՄՆ դոլար:

Ցավոք սրտի, նոր ձևավորված ՀՀ կառավարությունը 2017 թ.-ից դադարեցրել է Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորումը:

Պարոն վարչապետ, մենք ողջունում ենք մեր երկիր ներդրումների ներգրավման Ձեր մոտեցումը: Դրա հետ մեկտեղ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ դոնորները և բարեգործական հիմնադրամներն, իրականացնելով ներդրումային և բարեգործական ծրագրեր, մեծ ուշադրություն են դարձնում կառավարության դիրքորոշմանն այն խնդիրների վերաբերյալ, որոնք նրանք օգնում են լուծել իրենց ֆինանսական աջակցության շրջանակում: Տվյալ դեպքում, խնդիրը վերաբերում է Դիտակ գյուղի երեխաներին: Մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով, որ կառավարությունը Դիտակ գյուղի մանկապարտեզին ֆինանսավորում տրամադրի շարունակական հիմունքներով և հույս ենք հայտնում, որ այդ հարցը դրական լուծում կստանա նախքան Շվեյցարիայից նկարահանող խմբի ժամանումը, որը մտադիր է ֆիլմ նկարահանել վերոհիշյալ բարեգործական ծրագրի մասին:

Դոնորների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների բարեգործական ներդրումային ծրագրերում համագործակցությանն ուղղված ջանքերը կարող էին ունենալ շարունակություն այլ դպրոցների և մանկապարտեզների մասով, որոնց կարիքն այդքան ունեն մեր երեխաները:

Հարգանքով`

Ելենա Մանվելյան

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»  ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031