Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԳՄ անդամ.  «Ադրբեջանում Տեր-Պետրոսյանի ելույթը դիտողների թիվը գերազանցել է Ալիեւի ելույթը դիտողների թվին» 

Մարտ 23,2017 00:03

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը մարտի 22-ին Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստահարցազրույցին, որը կրքեր է բորբոքել: «Ալիեւը եւս Արցախի հետ կապված շատ կոշտ դիրքորոշումով է հանդես եկել,  բայց պարզվեց, որ ադրբեջանական կայքում ընդամենը մեկ ժամվա ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտողների թիվը էապես գերազանցել է Ալիեւի` առավոտյան հնչեցրած ելույթը դիտողների թիվը: Այսինքն այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցիները հույսը կտրել են Ալիեւից, թե կարող  է Արցախի հարցը լուծել եւ համոզված են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցը կլուծի»,-հայտարարեց դաշնակցականը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031