Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանն իրենց գործ է տվել, իսկ Բախշյանը գործ չի տալիս». Անահիտ Բախշյանը՝ արդյունքների մասին

Ապրիլ 03,2017 16:01

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց. «Մեկնաբանել, տրամաբանությամբ վերլուծել այդ թվերն անհնար է, որովհետեւ որեւէ տրամաբանություն այդտեղ չկա: Եթե մի մարդ, ով որպես պատգամավոր 10 տարի միայն կոճակ է սեղմել ու տեղյակ չի, թե որ օրենքի համար ինչու պետք է կողմ ու դեմ քվեարկի եւ հասարակությունը գերադասում է իրեն, քան մեկին, ով 5 տարի իսկապես պատգամավորի մանդատը ծառայեցրել է որպես գործիք՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու, լուծելու, վազվզելու, հասնելու համար, ինչ ասես:

Գերադասում են մեկին, որը գործատու է ու իր բիզնեսներում աշխատատեղերը զբաղեցնողները իրեն են քվեարկում: Սա մի բանի մասին է հստակ ասում, որ մեր հասարակությունը, ի դեմս պատգամավորի, պահանջատեր չի, որ ասի՝ ես քեզ ընտրել եմ, որ դու գնաս այս օրենքները կարգի բերես, պայքարես մեր վիճակը լավացնելու համար, այլ գնահատում է, որ առանց պատգամավոր լինելու էլ Սամվել Ալեքսանյանը որպես գործատու կա: Իրենց շնորհակալությունն են հայտնում այն բանի համար, որ Սամվել Ալեքսանյանն իրենց գործ է տվել: Չգիտեմ էլ ինչպես է իրենց շահագործում ու վարձատրում: Եթե բոլորի աշխատանքային պայմանագրերը նայենք, կտեսնենք, որ մի բան էլ իրենցից տանում է, ոչ թե լրիվ վարձատրում: Բայց այդքանից հետո ընտրության մոտիվացիան՝ շարժառիթը փաստորեն նա է, որ իրենք շնորհիվ Ալեքսանյան գործատուի՝ ունեն գործ: Իսկ Բախշյանը գործ չի տալիս:

Բայց Անահիտ Բախշյանն ամեն վայրկյան հնարավորության, լիազորությունների շրջանակում իրենց շահերի համար աշխատում է: Նժարի երկու կողմերում դնում են դա եւ ընտրում են գործը՝ իրենց աշխատանքը, որը հնարավոր է, որ ամբողջությամբ եւ ճիշտ չի վարձատրվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ժողովուրդը ,,իմաստուն,,է՝ափի մեջ գտնվող ճնճղուկը գերադասում է երկնքում թռչող կռունկին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930