Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ին դուր չեկավ մեր քաղաքական գիծը…». Բախշյանը՝ ԱԴԿ-ի՝ ԱԺ չանցնելու պատճառների մասին

Ապրիլ 04,2017 17:46

«Ազատ դեմոկրատների» հստակ քաղաքական գիծը, որն ուղղված էր ԵՏՄ-ից դուրս՝ դեպի ԵՄ-ն, ակնհայտորեն Ռուսաստանին դուր չեկավ: Նկատեցի, թե ինչպես ռուսաստանյան սոցիոլոգների հարցումների արդյունքում մեր տոկոսն աստիճանաբար իջավ: Դա չէր կարող չազդել հասարակության ենթագիտակցության վրա: Դա քաղտեխնոլոգիա է, որով նվազեցրին մեր ընտրողի վստահությունը մեր հանդեպ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ «Ազատ դեմոկրատներն» (ԱԴԿ) ԱԺ ընտրություններում չկարողացան հաղթահարել սահմանված շեմը, ասաց կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Մյուս պատճառներն, ըստ տիկին Բախշյանի, ընտրողներին դեպի ընտրատեղամասեր ուղղորդելն էր, տրված խոստումները, որոնք եւս ազդեցություն ունեցան:

Անահիտ Բախշյանը նաեւ նշեց, որ մի հանգամանք իր համար այդպես էլ հասկանալի չէ: «Ընտրողների մեծամասնությունը դժգոհ է, բայց վերջում ՀՀԿ-ականներն այդքան ձայներ են հավաքում…Սա ինձ համար հասկանալի չէ: Նույն կերպ նաեւ ասեմ, որ ըստ նույն ռուսաստանյան սոցիոլոգների հարցումների՝ ես ունեմ 51% հանրային վստահություն, հետո՝ Նիկոլ Փաշինյանը (59%), վարչապետը, Ծառուկյանը… Բայց ես ստանում եմ մոտ 850 ձայն: Չեմ ասում, թե ձայները կեղծվել են, ո՜չ…Հավատում եմ, որ այդքան ձայն եմ ստացել: Բայց սկսում եմ մտածել, որ ինչ-որ բան իմ քարոզարշավում ճիշտ չի եղել, ինչ-որ բան սխալ եմ արել, կամ չեմ արել: Սա է ինձ համար զարմանալի»,- նշեց տիկին Բախշյանը:

Նրա բնորոշմամբ՝ «Ազատ դեմոկրատների» եւ հատկապես ՀՀԿ-ի նախընտրական ծախսերը համեմատելի չեն, ինչը եւս կարեւոր գործոն է հանդիսացել:

(Ի դեպ, ԱԺ ընտրություններում պարտված քաղաքական ուժերից միայն «Ազատ դեմոկրատներից» առաջադրված թեկնածուների հետ է հաջողվում հեռախոսազրույց ունենալ: Մյուս ուժերի գործիչները կամ հրաժարվում են խոսել, կամ տեւական ժամանակ է՝ չեն պատասխանում հեռախոսազանգերին):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930